Զեկույց․ Հայաստանում կաշառակերության մակարդակը փոքր-ինչ նվազել է![]() 29 սեպտեմբերի 2017 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2016-ին նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ նվազել է կաշառակերության տարածվածությունը։ Նման եզրահանգման են եկել Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության հերթական զեկույցի հեղինակները։ Զեկույցի հեղինակները հետազոտել են, որքան հաճախ են կաշառք տալիս ներմուծման-արտահանման, հասարակական գործառույթների, հարկեր վճարելի, լիցենզիաների ու դատական որոշումների համար։ 137 երկրների շարքում Հայաստանը գրավել է 61-րդ տեղը նախորդ զեկույցի 65 րդ հորիզոնականի դիմաց (որքան բարձր է զբաղեցված դիրքն, այդքան քիչ է կոռուպցիան երկրում), ստանալով 4․1 բալ 2016-ի 4 բալի դիմաց՝ մաքսիմալ 7 հնարավորից։ Վրաստանը ցանկում 30-րդն է, Ադրբեջանը՝ 63-րդը։ Աշխարհի ամենաքիչ կոռումպացված երկիրն է Ֆինլանդիան, որը հավաքել է 6․8 բալ։ Երկրորդ հորիզոնականում Նոր Զելանդիան ու Սինգապուրն են՝ 6․7 բալ։ Երրորդ հորիզոնականը 6․6 բալով զբաղեցնում է Իսլանդիան։ Կարդացեք նաև․ Հայաստանում տարածաշրջանի ամենավատ ճանապարհներն են Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |