Մոնատիկի ներկայացուցիչ. Կազմակերպիչները մեզ խաբել են, բայց Մոնատիկը միևնույն է կգա Երևան![]() 29 սեպտեմբերի 2017 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Երևանում կայանալու էր առաջին UpEvn Open Air 2017 երիտասարդական փառատոնը, որի շրջանակում ելույթ էին ունենալու դիջեյներ, երգիչներ և երաժիշտներ Հայաստանից, Եվրոպայից, Ուկրաինայից և Ռուսաստանից: Նրանց թվում պետք է լինեին նաև ռուսաստանցի ռեփեր, Presnya Family երաժշտական լեյբլի հիմնադիր Kravz-ը և ուկրաինացի երգիչ, պարող, երգերի հեղինակ, կոմպոզիտոր Monatik-ը, սակայն համերգը չի կայանա: PanARMENIAN.Net –ի հետ զրույցում Մոնատիկի և Kravz-ի տնօրեն Թամարա Վասյուխինան հայտարարել է, որ համերգի չեղարկման մեղավորը կազմակերպիչ ընկերություն Prime Production-ն է: «Ընկերությունը չի կատարել պարտավորությունները արտիստի հանդեպ: Նրան չեն վճարել, ինչպես սովորաբար ընդունված է, հոնորարի մի մասը: Բացի այդ, մեզ մինչև վերջին պահը խաբում էին, կեղծ տեղեկություններ տրամադրելով տոմսերի վաճառքի վերաբերյալ: Ասում էին, որ տոմսերը վաճառվում են, պրոմոն անցկացվում է ինչպես հարկն է»,-ասել է Վասյուխինան: Սեպտեմբերի 28-ի երեկոյան կազմակերպիչները հայտնեցին, որ համերգը չի կայանալու: Կազմակերպիչների տարածած հաղորդագրության համաձայն, վաճառվել է ոչ ավելի քան 200 տոմս, և «նման մեծ միջոցառումը չի կարող իրականանալ առանց պետական և հովանավորչական աջակցության ու տոմսերի վաճառքի ցածր ակտիվության դեպքում»: Վասյուխինան, սակայն, հայտարարել է, որ Մոնատիկն ու Kravz-ը, այնուամենայնիվ, կժամանեն Երևան՝ նրանք կմեկնեն արդեն սեպտեմբերի 29-ի երեկոյան և սեպտեմբերի 30-ին Հայաստանում կլինեն: «Մենք չենք կարողանում կապ հաստատել Prime Production-ի տնօրեն Էդգար Հոկտանյանի հետ, նա չի պատասխանում զանգերին: Ըստ էության, այդ ընկերությունը ոչ միայն մեզ է խաբել, այլ նաև մարկանց, որոնց խոստացել են, որ համերգ կլինի և վաճառել են տոմսերը»,-ասել է Վասյուխինան՝ նշելով, որ գովազդային արշավը պատշաճ մակարդակով կազմակերպված չի եղել: «Մենք գիտենք, որ Մոնատիկին սպասում են Հայաստանում և ուզում են մասնակցել նրա համերգին: Համերգի չեղարկման մեղավորները միայն կազմակերպիչներն են: Մենք կարող ենք դատի տալ նրանց դրա համար»,-ասել է Մոնատիկի համերգների տնօրենը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |