Տրոլեյբուսի վթարից տուժած 7 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցում![]() 29 սեպտեմբերի 2017 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Մյասնիկյան պողոտայում թիվ 1 տրոլեյբուսի վթարի հետևանքով վնասվածքներ ստացած և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տեղափոխված 3 անձինք շարունակում են մնալ հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում։ Այս մասին գրում է Panorama.am-ը: Ինչ վերաբերում է Թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված անձանց, ապա վթարի հետևանքով 6 տուժածներից 4-ը շարունակում են բուժումը։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր: Երեկ երեկոյան դուրս է գրվել մեկ տուժած, ևս մեկը, հավանական է, անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց հետո սեպտեմբերի 29-ին դուրս գրվի: Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14:34-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Բելլաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին: 10 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |