ՀԱԵ Վրաստանի թեմը սպասում է իր իրավական կարգավիճակի հաստատմանը 8 փետրվարի 2008 - 18:25 AMT PanARMENIAN.Net - «ՀԱԵ Վրաստանի թեմը բազաթիվ անգամներ առաջարկություններ է ներկայացրել խորհրդարան, որը պետք է հաստատի ՀԱԵ-ի իրավական կարգավիճակը, սակայն մինչեւ հիմա պատասխան չի ստացել»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը: Նրա խոսքերով, ՀԱԵ-ի վրաց թեմը «Երկիր» կազմակերպության հետ համատեղ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովին ներկայացնելու դիմում է պատրաստել, սակայն դեռեւս պատասխան չկա: «Վրաստանում, իդեպ, ոչ մի կրոնական հաստատություն իրավական հիմքեր չունի: Ամբողջ հարցը Վրաց Ուղղափառ Եկեղեցու դիմակայության մեջ է: Նրան թվում է թե մյուսները իր իշխանությանը կխանգարեն, սակայն դա այդպես չէ: Մենք պարզապես ցանկանում ենք վերադարձնել մեր եկեղեցիներն ու սեփականությունը, ինչպես եւ հույներն ու մահմեդականները: Իդեպ, մենք նորմալ հարաբերություններ ունենք Վրաստանի մահմեդականների հոգեւոր առաջնորդի հետ»,- ասել է եպիսկոպոս Միրզախանյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ սպառնալիքի փուլը հաղթահարել ենք «Կարողացել ենք ուղիղ սպառնալիքները կառավարել, չեզոքացնել կարճաժամկետ իմաստով»,–ասել է նա Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը |