Նոր ցուցահանդես` «Էրեբունի» արգելոց-թանգարանում30 սեպտեմբերի 2017 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ Երևանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանում տեղի է ունեցել «Ժառանգությունը և բնությունը. ուրարտական քաղաքները և բնական լանդշաֆտը» խորագրով նոր ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի, «Էրեբունի» ապատմահնագիտական արգելոց-թանգարանի և ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության համագործակցությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը: Ցուցահանդեսի նպատակն է ընդգծել բնության դերն ու նշանակությունը ուրարտական ժառանգության ստեղծման և պահպանման կարևոր գործում: Ցուցահանդեսը ներկայացնող պատկերազարդ տեղեկատվական պաստառներում ընդգրկված են մի շարք ուրարտական բնակավայրեր, որոնց օրինակով ցուցադրված են բնության մեջ ուրարտական քաղաքների տեղադրության առանձնահատկությունները, բնական լանդշաֆտի ճիշտ օգտագործման, պահպանության և ռազմավարական խնդիրների համադրության սկզբունքները, ինչպես նաև ուրարտացիների կողմից ջրանցքների, արհեստական լճերի, կամուրջների կառուցման նշանակությունը գյուղատնտեսության զարգացման գործում, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: «Ժառանգությունը և բնությունը. ուրարտական քաղաքները և բնական լանդշաֆտը» ցուցահանդեսի դռներն այցելուների համար բաց կլինեն մինչև հոկտեմբերի 29-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին |