Ասանժ. Առաջին համաշխարհային ինտերնետ-պատերազմը սկսվել է![]() 30 սեպտեմբերի 2017 - 14:29 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ Կատալոնիայում անկախության հանրաքվեի պատճառով սկսվել է առաջին համաշխարհային ինտերնետ-պատերազմը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Ըստ Ասանժի, դա կապված է նրա հետ, որ տարածաշրջանի բնակիչներն ու կառավարությունն օգտագործում են համացանցը հանրաքվեի կազմակերպման համար: Ի պատասխան Իսպանիայի հատուկ ծառայությունները գրոհում են, սառեցնում են հեռահաղորդակցությունները, գրավում են կապի օպերատորների շենքերը, գրաքննում են հարյուրավոր կայքեր»,-ասել է նա, գրում է Lenta.ru-ն: Նա նաև նշել է, որ «այն, ինչ կատարվում է Կատալոնիայում, ամենամեծ բախումն է մարդկանց և իշխանությունների միջև Արևմուտքում Բեռլինի պատի անկումից հետո»: Ասանժը հավելել է, որ 2017-ին կիրառվում են բոլոր ժամանակակից միջոցները, սկսած VPN-ից, պրոքսի ծառայություններից, «հայելիներից» և ծածկագրված չաթերից մինչև համացանցի գրաքննություն, ինչպես նաև բոտերի միջոցով քարոզչություն: Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն անցկացվելու է հոկտեմբերի 1-ին: Իսպանիայի իշխանությունները մտադիր չեն ճանաչելու հանրաքվեի արդյունքները, քանի որ ըստ երկրի սահմանադրության, որևէ տարածքի անջատման հարցը կարող է որոշվել միայն ընդհանուր՝ համաիսպանական քվեարկության արդյունքում: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |