Ծեծուջարդ ու կրակոցներ. Կատալոնիան քվեարկեց ոստիկանական բռնությունների ներքո (Ֆոտո)![]() 1 հոկտեմբերի 2017 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին Կատալոնիան, անտեսելով Մադրիդի սպառնալիքներն ու արգելքները, անցկացրեց անկախության հանրաքվե: Քվեարկությունն անցավ Իսպանիայի հետֆրանկիստական ժամանակաշրջանի համար աննախադեպ բռնության պայմաններում: Ողջ օրը Կատալոնիայում շարունակվել են բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև. Մադրիդից ժամանած ուժայինները ներխուժում էին ընտրատեղամասեր, բռնագանձում քվեատուփերը, ծեծում ու բերման ենթարկում մասնակիցներին: Բախումներում կիրառվել է արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ, ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 450 քաղաքացի, նրանցից երկուսը ծանր վիճակում են: Տուժածներ կան նաև ոստիկանների կողմից: Մադրիդից ժամանած ուժայինների դեմը, սովորական քաղաքացիներից բացի, փորձում էին առնել նաև, օրինակ, հրշեջները: Երբեմն լարվածություն էր առաջանում չափից ավել կոշտ գվարդիականների ու կատալոնացի ոստիկանների միջև: Բարսելոնա-Լաս-Պալմաս ֆուտբոլային հանդիպումն անցավ դատարկ տրիբունաների ներքո: Կատալոնացիները հաղթեցին 3-0 հաշվով: Գրանդ-ակումբի նախկին ու ներկա աստղերն, ի դեպ, ակտիվորեն ներգրավված էին հանրաքվեին: Քվեարկեցին, օրինակ, Պիկեն, Պույոլը, ակումբի նախկին մարզիչ, այժմ`Ման Սիթիի ղեկավար Խոսեփ Գվարդիոլան քվեարկեց Մեծ Բրիտանիայից: Եվրոպական մի շարք երկրներում բողոքի ցույցեր անցան` ընդդեմ իսպանացի ոստիկանների բռնության, անհանգստություն հայտնեցին նաև բազմաթիվ եվրոպացի քաղգործիչներ: Առավել ակտիվ էին պաշտպանում կատալոնացիների ինքնորոշման իրավունքն անջատողական Բասկերի երկրում... Ու Շոտլանդիայում` էդինբուրգում: Մադրիդում, ընդհակառակը,` հանրաքվեի դեմ ցույցեր էին: Իսպանական կառավարությունը խափանում է քվեարկությունը նաև էլեկտրոնային եղանակով. այսպես, անհասանելի է դարձել ընտրողների անձնական տվյալները կրկնաքվեարկությունից խուսափելու նպատակով ստուգելու համար նախատեսված կայքը: Լարվածությունը Բարսելոնայում ու Կատալոնիայի ողջ տարածքում չի նվազում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |