Արոնյանը` ՖԻԴԵ վարկանիշի երկրորդ ուժեղագույն շախմատիստ

Արոնյանը` ՖԻԴԵ վարկանիշի երկրորդ ուժեղագույն շախմատիստ

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բարելավել է դիրքը ՖԻԴԵ թարմացված վարկանիշում, բարձրանալով երկրկորդ հորիզոնական:

Աշխարհի ուժեղագույն շախմատիստ է շարունակում մնալ նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը:

Թոփ-100 ուժեղագույն շախմատիստների ցանկում ընդգրկվել են նաև Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը: Նրանք համապատասխանաբար 76-րդ ու 77-րդ հորիզոնականներում են:

Արոնյանը հաղթել է Ստավանգերի մրցաշարն 2017-ի հունիսին, Սենթ Լուիսի ռապիդի ու բլիցի մրցաշարը հուլիսին և նվաճել է աշխարհի գավաթը սեպտեմբերին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---