Երեւանում այրվել է Հայաստանի Արդարադատության նախարարության շենքը 9 փետրվարի 2008 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Երեւանում այրվել են Հայաստանի Արդարադատության նախարարության վերջին երկու հարկերն ու տանիքը, այդ թվում նախարարի եւ նրա տեղակալների աշխատասենյակները: ԱԻ մասին ահազանգն ստացվել է 5:00-ին: Հրդերի վայր են մեկնել 23 հրշեջ անձնակազմ եւ 7 հատուկ մեքենա: Աշխատակիցներին հաջողվել է շենքից հանել որոշ տեխնիկա, սակայն վնասը հսկայական է, քանի որ հրդեհի արդյունքում շենքը շահագործման համար անպիտան է դարձել: Նախարարությունը գտնվում էր անցյալ դարասկզբում կառուցված շենքում, կրակն արագ է տարածվել միջհարկային փայտյա ծածկերի պատճառով: Հրդեհը բարդության երրորդ աստիճանի է եղել: Դեռեւս հայտնի չէ` որտեղ է տեղակայվելու նախարարությունը, հաղորդում է Regnum-ը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |