Վիգեն Սարգսյան. $200 մլն վարկով սպառազինության մատակարարումը կավարտվի մինչև 2017-ի վերջը 2 հոկտեմբերի 2017 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանից Հայաստան սպառազինության մատակարարումը, որն իրականացվում է 200 մլն դոլարի ռուսական պետական վարկի շրջանակում, կավարտվի մինչև տարեվերջ: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով պաշտոնավարման 1 տարին։ «Այդ ժամկետը նախատեսված է հենց համաձայնագրով: Ընթացքը նորմալ է: Գտնվում ենք ակտիվ փուլում», - ասել է Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը: Ավելի վաղ Սարգսյանն ասել էր, որ նախատեսված սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է ու դրված է ծառայության։ Նախարարը հավելել է, որ այս տարվա ընթացքում հայկական ռազմարդյունաբերությունը եղել է ու շարունակելու է մնալ Հայաստանի առաջնահերթություններից: «Մենք այսօր էլ ունենք տեղական արտադրության միջոցներ, որոնք կիրառվում են Զինված ուժերում և դրանք մրցակից են ոչ միայն գնային տեսանկյունից, այլև՝ շուկայում չունեն իրենց անալոգները։ Մեր նպատակներից է ռազմական արդյունաբերությունը տնտեսության կարևորագույն շարժիչ ուժերից մեկը դարձնելը», - ասել է Վիգեն Սարգսյանը: Նա ընդգծել է. «Հնարավորություն ենք ունենալու միջազգային շուկաներում հայտնի դառնալու ոչ միայն որպես սպառազինություն ներկրող երկիր, այլև՝ բարձրագույն տեխնոլոգիաներով ռազմական տեխնիկա արտադրող ու արտահանող երկիր»: Ընթերցեք նաև. ՊՆ ղեկավար. ԶՈւ առաջնային խնդիրը մարտունակության բարձրացումն է Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |