Կուտակային կենսաթոշակի համակարգում մասնավոր հատվածի մասնակիցները պետականից շատ են 2 հոկտեմբերի 2017 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների թիվը ներկայում 180.000-ից ավելի է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Աշխատաշուկա առաջին անգամ մուտք գործող անձանց հաշվին այսօր ոչ պետական հատվածի մասնակիցներն ավելի շատ են, քան պետական հատվածի մասնակիցները: Ներկայումս մոտ 80 մլրդ դրամ միջոցներ են կառավարվում ակտիվները կառավարող ընկերությունների կողմից»,-ասել է նախարարը, հայտնում է Panorama.am-ը: Նրա խոսքով, կառավարման արդյունավետության գնահատմանն ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում անհատների միջոցներն ավելացել են մոտ 32 տոկոսով: «Կարծում եմ, որ իսկապես դա բավականին լավ արդյունք է: Կարծում եմ, որ համակարգի ներդրման ու կայացման առումով բավականին կարևոր կլինի, որ քաղաքացիները ստուգեն հաշիվները, ինչպես նաև հաշվարկեն իրենց կենսաթոշակի չափը»,-ասել է նա: Արտեմ Ասատրյանը հնարավոր է համարում մինչև 2040 թվականը 4 մլն բնակչություն ունենալը: «Իրականացվել են համապատասխան վերլուծություններ, հաշվարկներ, ուսումնասիրություններ»,-ասաց նախարարը լրագրողների հետ հանդիպմանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը 2040 թվականին ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ: Ակնհայտ է, որ միայն ծնելիության մակարդակի ավելացման, մարդկանց կյանքի տևողության երկարացման և ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով մենք այդ նպատակին դժվարությամբ կհասնենք՝ չնայած այդ ուղղություններով հաստատակամորեն առաջ ենք գնալու։ Հետևաբար, նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում»: Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք իրատեսական է այդ թիվը, հաշվի առնելով ծնելիության ցածր ցուցանիշը, արտագաղթը, աախարար Ասատրյանն ասել է, որ բնական հավելաճի հաշվին ժողովրդագրական ցուցանիշն ապահովելը շատ ռիսկային է. «Մենք պետք է հաշվի առնենք միգրացիոն հոսքերը: Դրանք հիմա աշխարհում բավականին ինտենսիվացել են: Այդ առումով Հայաստանի Հանրապետության բնակչությունն ավելացնելու, ինչու ոչ նախանշված ցուցանիշներին հասնելու համար պետք է ունենալ նաև մեխանիկական ներհոսք, հայրենադարձություն, դրսում գտնվող քաղաքացիների վերադարձ»: Արտեմ Ասատրյանի խոսքով, կառավարության բոլոր քայլերն ու ծրագրերը միտված են աշխատատեղերի ստեղծմանը, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելմանը: «Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է այդ պայմանների ստեղծումն ապահովենք, առաջին հերթին՝ կառավարությունը: Այդ առումով պակաս կարևոր չեմ համարում ձեր կողմից համապատասխան նախադրյալների մասին առավել առարկայական քննարկումներ ունենալը: Կարծում եմ, որ դա մեր բոլորիս նպատակն է ու համատեղ կատարելիք աշխատանքի արդյունք պետք է լինի»,-ասել է նա: Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ որով կենսաթոշակային վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը հետաձգվել է մինչև 2018-ի հուլիսի 1-ը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |