Ամերիաբանկը մի շարք հեռահար բանկային լուծումներ է ներկայացրել «ԴիջիԹեք էքսպո-2017»-ում 2 հոկտեմբերի 2017 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկըսեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը մասնակցել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպված «ԴիջիԹեք էքսպո-2017» տեխնոլոգիական ցուցահանդեսին` գործի'ր օնլայն, ապրի'ր օֆլայն կարգախոսով: Միջոցառման ժամանակ ներկայացվել են Ամերիաբանկի մի շարք հեռահար բանկային լուծումները, մասնավորապես, թե ինչպես կարելի է շատ արագ լրացնել քարտի օնլայն հայտ, տեղեկանքի օնլայն հայտ, կատարել կոմունալ վճարումներ Բանկի կայքով, բանկոմատներով, փոխել քարտի Pin cod-ը և այլ ծառայություններ: Միաժամանակ ներկայացվեցին նաև հեռահար բանկինգի տարբեր գործիքներ, որոնցից կարող են օգտվել ոչ միայն Բանկի հաճախորդները: Ներկայացվեց Բանկի մասնագետների կողմից մշակված VPos ծառայությունը` էլեկտրոնային առևտուր իրականացնելու համար, տեղում ցույց տրվեց, թե ինչպես ցանկացած բանկի քարտատեր կարող է անմիջապես Ամերիաբանկի կայքից շատ արագ փոխանցում կատարել Ամերիաբանկի հաշվետեր հաճախորդի կամ Ամերիաբանկի քարտապանի: Ներկայացվեց նաև, թե ինչպես յուրաքանչյուր քարտապան հայկական ցանկացած բանկի կողմից թողարկված VISA, Master, ArCa քարտով կարող է անմիջապես Ամերիաբանկի կայքից կատարել կոմունալ վճարումներ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: Վերջերս մասնակցելով «Սևան Ստարտափ Սամմիթ» բիզնես ֆորումին` Ամերիաբանկը շնորհեց նաև «Big Battle»-ի գլխավոր մրցանակը: Հաղթող ճանաչված ANIX ստարտափը ներկայացրել էր հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված բիզնես ծրագիր, և ահա վիրտուալ ասիստենտը ցուցահանդեսի ժամանակ ներկայացրեց Բանկի նոր առաջարկները` բիզնես վարկերի, հիփոթեքային վարկերի փաթեթները, ինչպես նաև` «Ասա ընկերոջդ» ուղղորդման ծրագիրը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա |