Բրայան Արդունի. 301-րդ հոդվածը դարձել է Հայոց ցեղասպանության բաց վերքերի ցավալի հիշեցումը 9 փետրվարի 2008 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարի (AAA) գործադիր տնօրեն Բրայան Արդունին նամակ է հղել Pittsburgh Post-Gazette թերթին, որում բարձր է գնահատել թերթում հրապարակած «Խոսքի առավել ազատություն» հոդվածը, որն անդրադառնում է Թուրքիայի կողմից 301 հոդվածի շարունակական ու անհասկանալի գործածմանը, որով նա պատասխանատվության է կանչում իր քաղաքացիներին` Հայոց ցեղասպանության հրապարակային քննարկումների համար:Ինչպես հաղորդում է AAA-ն, իր նամակում է Արդունին մասնավորապես նշել է. «Թուրքիան աշխարհի միակ երկիրն է, ուր Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը խոսելը դիտվում է որպես դատական մեղադրանք: 1915թ. բարբարոսությունները միայն հիշատակելու համար 2005թ-ին Հրանտ Դինքը հայտնվեց դատարանում ու դատապարտվեց: Ի վերջո նրա կյանքն ընդհատվեց այն ուժերի կողմից, ովքեր վճռական էին տրամադրված խափանելու աշխարհի պատմության այս փաստի հրապարակային քննարկումները: Ցավոք, Դինքի սպանությունից անցած մեկ տարվա ընթացքում Անկարան քիչ բան է արել փոխելու նախապաշարմունքների, անհանդուրժողականության ու հետապնդումների մթնոլորտը, որը հանգեցրեց այդ հրեշավոր հանցագործությանը: Ավելին, Դինքի որդին` Արատ Դինքը, Հայոց ցեղասպանությունը հիշատակելու համար վերջերս դատապարտվել է այս հոդվածով, որն այդքան քննադատվում է»: Ամփոփելով նամակը, AAA-ի գործադիր տնօրենն ընդգծել է, որ 301 հոդվածը դարձել է ցեղասպանության եւ դրա ժխտման բաց վերքերի ցավալի հիշեցումը: «Ժամանակն է, որպեսզի Թուրքիան խոսքից անցնի գործի եւ սկսի բարեփոխել իր օրենքները ու դադարեցնի ցեղասպանության ժխտման արշավը»,- հայտարարել է Բրայան Արդունին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է |