Chino’s գազավորված ջուր. ՀՀ-ում կոկտեյլների համար նոր ըմպելիքի արտադրություն է սկսվել 3 հոկտեմբերի 2017 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նոր Chino’s գազավորված ըմպելիքի արտադրություն է մեկնարկել: Առանց ավելորդ հավելումների գազավորված ջուր արտադրելու գաղափարը Վահան Սարգսյանինն է: Ինչպես PanARMENIAN.Net –ին է պատմել ինքը Վահանը, կոկտեյլների համար գազավորված ընմպելիքի արտադրության գաղափարը վաղուց էր առաջ եկել, քանի որ նա ինքն աշխատում է բարերի ինդուստրիայում: «Բարմենները միշտ առանց հավելումների լավ գազավորված ջրի կարիք ունեն: Chino’s գազավորված ջուրը այն է, ինչ պետք է: Դեռևս վաճառքը միայն մեծածախ է՝ ջուրը վաճառվում է Երևանի բարերին ու սրճարաններին, սակայն, կարծում եմ, եթե ամեն ինչ լավ ընթանա, գազավորված ջուրը կհայտնվի նաև սուպերմարկետներում, չի բացառվում նաև արտահանումը»,-ասել է Վահանը՝ հավելելով, որ Chino’s-ը հանքային ջուր չէ, այլ ուղղակի գազավորված ջուր: Այն մրցակից չի դառնա հայտնի հանքային ջրերին: Ըստ նրա, այժմ մեկ շշի մեծածախ գինը 130 դրամ է, սուպերմարկետներում այն կարժենա մոտ 150-160 դրամ: Խոսելով անվան ընտրության մասին՝ Վահանը նշել է, որ որոշել է բրենդ դարձնել իր երկրորդ անունը: «Ինձ մանկուց, երևի մոտ 4 տարեկանից, բոլորը Չինո են անվանում: Ուղղակի փոքր ժամանակ ես բավականին թմբլիկ երեխա էի և նեղ աչքեր ունեի, այդ պատճառով ինձ նմանեցնում էին չինացու: Չինոն դարձավ իմ երկրորդ անունը, նույնիսկ ավելի հայտնի, քան Վահանը: Ես էլ որոշեցի այն բրենդ դարձնել»,-պատմել է Վահանը: Ջուրն արտադրվում է Հայաստանում, անվանումը, շշի և պիտակի դիզայնը մշակել է ինքը՝ Վահանը, վաճառքով նույնպես նա ինքն անձամբ է զբաղվում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |