Սուրենյան. Հոկտեմբերի 6-ից կսկսվի Հայաստանի ոսկե աշունը![]() 3 հոկտեմբերի 2017 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ից սկսվում է Հայաստանի ոսկե աշունն իր տաք և արևառատ օրերով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Հոկտեմբերի 3-4-ըհանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 3-4-ը կնվազի 4-5 աստիճանով, 5-7-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում հոկտեմբերի 3-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |