Զապորոժյեի Հայերի միության ղեկավարին փորձել են սպանել![]() 3 հոկտեմբերի 2017 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին 10:00-ին մահափորձ է կատարվել Զապարոժյեի Հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանի դեմ: Այդ մասին հայտնել է Հայերի միության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանը: Սարգսյանի ուղղությամբ կրակել են հրազենից Շևչենկոյի բուլվարում գտնվող Հայերի միության շենքի մոտ, երբ նա դուրս էր գալիս մեքենայից: Նրան հասցրել է իր մարմնով փակել թիկնապահը, որն այժմ վերակենդանացման բաժանմունքում է: Նա որովայնի վիրավորում է ստացել: Նրան հիվանդանոց են տեղափոխել՝ չսպասելով շտապ օգնության ժամանելուն, հայտնում է Forpost-ը: Ինքը Սարգսյանը կրակոցից անմիջապես հետո մտել է Հայերի միության շենք: Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել: «Մենք չգիտենք, թե ինչի հետ կարող է կապված լինել մահափորձը: Մեր կազմակերպության անդամները հակաիրավական գործունեություն չեն ծավալուն: Հավանաբար, մենք ինչ- որ մեկին խանգարում ենք քաղաքում»,-ասել է Հակոբյանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |