Նորաձևության շաբաթ Երևանում. Հայ, բելառուս ու ռուս դիզայներների աշխատանքներ կներկայացվեն 3 հոկտեմբերի 2017 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-8-ը Հայաստանում կանցնի Երևանի նորաձևության շաբաթը Golden Lace (Ոսկե ժանյակ) խորագրով: Ինչպես PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասել է AFD-International fashion day fashion-ընկերակցության հիմնադիր և Երևանի նորաձևության շաբաթի կազմակերպիչ Նաիրա Նիազյանը, միջոցառման շրջանակում իրենց հավաքածուները կներկայացնի 8 դիզայներ Հայաստանից, ՌԴ-ից, Բելառուսից: Օրը կներկայացվի 2-ական դիզայների հավաքածու: Ցուցադրության 4 օրվա ընթացքում նորաձև հագուստի և աքսեսուարների իրենց հավաքածուները կներկայացնեն Գայանե Մարտիրոսյանը ( Հայաստան), Վերոնիկա Կանաշևիչը ( Բելառուս), սիրիացի դիզայներ Իվլին Օբեյտ Յուսեֆի Evoshka style-ը ( Բելառուս), Ալեքսանդրա Կոզլովսկայան ( Բելառուս), Leya.me-ն (ՌԴ), Alena Stepina (ՌԴ), Տաթևիկ Մանուկյանի MAVITA բրենդը (Հայաստան), MP Wood-ը (Հայաստան): Զուգահեռաբար կանցկացվի ոսկերչական իրերի և ժամացույցների JUNWEX Yerevan Show 2017 միջազգային ցուցահանդեսը, որը կանցնի ռուսական «ՌԵՍՏԷԿ JUNWEX» մեդիա հոլդինգի և «Մերիդիան» ոսկերչական հոլդինգի աջակցությամբ: Ցուցահանդեսն ու Նորաձևության շաբաթը կանցնեն «Մերիդիան» էքսպոկենտրոնում: Գարնանը Երևանի նորաձևության շաբաթը բացեց Վյաչեսլավ Զայցևը: Առաջին անգամ Yerevan Fashion Week. Golden Lace-ն անցկացվել է Հայաստանում 2014-ի հոկտեմբերի 24-26-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳ փոխնախարար. «Սևծովյան մալուխ» նախագծին միանալու հարցում ակնկալում ենք Վրաստանի աջակցությունը Նա նշել է, որ նախագծին տեխնիկապես մաս դառնալու համար կան որոշակի տնային աշխատանքներ, որ ՀՀ–ն պետք է ունենա Սլովենիայի փոխվարչապետ․ Տեսնում ենք ՀՀ կառուցողական մոտեցումը Հրվ. Կովկասում խաղաղության հաստատման հարցում Կարևորվել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը Չինական կողմը հետաքրքրված է գործակցելու Ակադեմիական քաղաքի նախաձեռնության շրջանակում Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները Գալուզին․ ՀՀ-ի քայլերը կարող են անհնար դարձնել միասնական պաշտպանական համակարգի ստեղծման աշխատանքը Նա ասել է, որ Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ–ին բխում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերից |