Պիկեն և Ռամոսը վիճել են Կատալոնիայի անկախության հանրաքվեի պատճառով 3 հոկտեմբերի 2017 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլիստներ Ժերար Պիկեն և Սերխիո Ռամոսը վիճել են Կատալոնիայի անկախության հանրաքվեի պատճառով: «Ռեալի» պաշտպան Ռամոսը մեղադրել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պիկեին Իսպանիայի հավաքականում տրամադրություններն ապակայունացնելու մեջ: Պիկեն և Ռամոսը մշտապես վիճաբանում են մամուլում, սակայն հավաքականում մշտապես շեշտում էին, որ իրենք ընկերներ են: Սակայն Կատալոնիայում հանրաքվեից հետո ֆուտբոլիստների հարաբերությունները վերջնականապես փչացան: Նրանք վիճաբանել են մարզման ժամանակ: Պիկեն ասել է, որ Իսպանիայի փոխվարչապետ Սորայո Սաենս դե Սանտա Մարիան գերազանցել է իր լիազորությունները Կատալոնիայում հանրաքվեի ժամանակ, գրում է evrosport-ն AS-ի վրա հղումով: Ավելի վաղ Կատալոնիայի սպորտի նախարար Ժերար Ֆիերասը հայտարարել էր, որ Կատալոնիայի ֆուտբոլային թիմերն ազատ են իրենց ճակատագիրը որոշելու հարցում: Նա ասել էր, որ «Բարսելոնան» կարող է ԱՊԼ-ում խաղալ, եթե Կատալոնիան անկախանա: Հոկտեմբերի 1-ին Կատալոնիան, անտեսելով Մադրիդի սպառնալիքներն ու արգելքները, անցկացրեց անկախության հանրաքվե: Քվեարկությունն անցավ Իսպանիայի հետֆրանկիստական ժամանակաշրջանի համար աննախադեպ բռնության պայմաններում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |