Ադրբեջանցի պատգամավորները դեմ չեն հայ գործընկերների հետ հանդիպմանը11 փետրվարի 2008 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի պատգամավորները դեմ չեն Ստրասբուրգում ԵԽԽՎ խորհրդաժողովի անցկացմանը Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանականների մասնակցությամբ: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Նրա խոսքերով, դրա համար որոշակի պայմաններ են հարկավոր: «Մենք դեմ չենք ադրբեջանցի եւ հայ պատգամավորների հանդիպման վերաբերյալ առաջարկին, որ առաջ էր քաշել Բաքվում ԵԽԽՎ ԼՂ գծով ենթակոմիտեի նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը: Հակառակը, մենք պատրաստ ենք մասնակցել նման հանդիպման կազմակերպմանը: Սակայն այն պետք է նվիրված լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներին, այդ խնդրի շուրջ կարծիքների փոխանակմանը, այլ ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավմանը»,-ասել է Ս.Սեիդովը: Հիշեցնենք, որ օր առաջ Ռասել Ջոնսթոնի առաջարկը մերժվել էր ադրբեջանցի պատգամավորների կողմից, որոնց հետ ԵԽԽՎ ենթակոմիտեի նախագահը հանդիպել էր Միլի մեջլիսում, հաղորդում է ANS-PRESS-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |