«Բարսելոնան» միացել է Կատալոնիայի համընդհանուր գործադուլին. Ակումբը փակ է 3 հոկտեմբերի 2017 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլային «Բարսելոնա» ակումբը միացել է Կատալոնիայի համընդհանուր գործադուլին՝ հոկտեմբերի 3-ին ակումբը փակ է: Թիմերից ոչ մեկը, այդ թվում երիտասարդական, չի մարզվում: Համապատասխան հաղորդագրությունն ակումբը տարածել էր հոկտեմբերի 2-ին, գրում է Sport.ru-ն ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքի վրա հղումով: Հոկտեմբերի 1-ին Կատալոնիան, անտեսելով Մադրիդի սպառնալիքներն ու արգելքները, անցկացրեց անկախության հանրաքվե:Ըստ Կատալոնիայի իշխանությունների, Իսպանիայից անջատվելու օգտին քվեարկել է մասնակիցների 90 տոկոսը: Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում տեղի է ունեցել հանրահավաք, որտեղ Կատալոնիայի ազգայնական հասարակական կազմակերպությունների առաջնորդները հայտարարել են, որ հոկտեմբերի 3-ին համընդհանուր գործադուլ է հայտարարվում: Մինչդեռ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պիկեն և Ռամոսը վիճել են Կատալոնիայի անկախության հանրաքվեի պատճառով: «Ռեալի» պաշտպան Ռամոսը մեղադրել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պիկեին Իսպանիայի հավաքականում տրամադրություններն ապակայունացնելու մեջ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են |