Սահակաշվիլին քաղաքական ապաստան է խնդրել Ուկրաինայից![]() 3 հոկտեմբերի 2017 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին քաղաքական ապաստան է խնդրել Ուկրաինայից: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Մարկիյան Գալաբալան: «Սահակաշվիլին խնդրում է իրեն լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող քաղաքացու կարգավիճակ շնորհել: Քաղաքական ապաստան՝ սա է այդ կարգավիճակի կենցաղային անվանումը»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: 2017-ի հուլիսի 26-ին Սահակաշվիլիին զրկեցին Ուկրաինայի քաղաքացիությունից այն պատճառաբանությամբ, որ նա սխալ տվյալներ է նշել հարցաթերթիկում՝ լռելով Վրաստանում իր դեմ հարուցված քրեական գործի մասին: Ըստ փաստաբանի, համապատասխան դիմումն ուղարկվել է Ուկրաինայի Լվովի շրջանի պետական միգրացիոն ծառայության վարչություն դեռևս սեպտեմբերի 11-ին: «Պատասխան դեռ չկա: Ըստ օրենքի, պատասխանը պետք է տրվեր 24 ժամվա ընթացքում»,-հավելել է Գալաբալան: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուկրաինան Վրաստանից հարցում է ստացել Միխայիլ Սահակաշվիլիի հետախուզման, կալանավորման և արտահանձնման վերաբերյալ: մեղադրվում է Վրաստանի ՔՕ 4 հոդվածով: Նրան կասկածում են այլ անձի գույքը յուրացնելու, հափշտակելու կամ տիրանալու մեջ, ինչպես նաև ծառայողական լիազորություններն ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |