Արոնյանն աշխարհի ունիվերսալ շախմատիստների առաջին եռյակում է 4 հոկտեմբերի 2017 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի լավագույն շախմատիստ Լևոն Արոնյաննաշխարհի ունիվերսալ շախմատիստների առաջին եռյակում է: Վարկանիշը կազմել են շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հիմնադրամը, Grand chess tour կազմակերպությունը և Սենթ Լուիսի շախմատի ակումբ և ուսումնական կենտրոնը (Chess Club and Scholastic Center of Saint Louis): Հաշվի են առնվել դասական, արագ և կայծակնային շախմատի պարտիաները: 2867 միավորով աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հաջորդ երկու տեղերը բաժանում են Լևոն Արոնյանն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան, որոնք վաստակել են 2803-ական միավոր: Նրանց հաջորդում են՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավը 2802 միավորով, Ալեքսանդր Գրիշչուկը 2797 միավորով, Վլադիմիր Կրամնիկը 2792 միավորով, Ուեսլի Սոն 2789 միավորով: Տասնյակը եզրափակում են Շախրիյար Մամեդյարովը՝ 2785, Սերգեյ Կարյակինը՝ 2783, Դին Լիրենը՝ 2780: Հայաստանի շախմատիստներից վարկանիշային աղյուսակում տեղ են զբաղեցրել նաև Վլադիմիր Հակոբյանը (63-րդ), Գաբրիել Սարգսյանը (72-րդ), Սերգեյ Մովսեսյանը (81-րդ) և Հրանտ Մելքումյանը (97-րդ): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ Փոխվարչապետ․ Հունվարից 1-ից վարձի աջակցությունն աշխատանքային տարիքի ԼՂ տեղահանվածներին գուցե դադարի Նրա խոսքով, առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները |