ՏԷՖԻ 2017. Ջանիբեկյանի Comedy Club-ն ու Բաբայանը՝ մրցանակակիրներ![]() 4 հոկտեմբերի 2017 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում պարգևատրել են հեռուստատեսային արվեստների բնագավառում շնորհվող ՏԷՖԻ մրցանակի դափնեկիրներին «Երեկոյան փրայմ» անվանակարգում: «Լավագույն հումորային ծրագիր/շոու» անվանակարգում ՏԷՖԻ է ստացել Comedy Club-ը: Պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանն այդ կապակցությամբ ասել է. «12 տարի մենք դափնեկիրներ ենք եղել՝ մրցանակների չարժանանալով: Հեռուստահանրությունը ուշադրություն չէր դրաձնում մեր վրա: 12 տարի անց դուք ուշադրություն դարձրեցիք: Ուրեմն՝ ինչ-որ բան այն չէ, փոխվե՛լ է պետք»: Իսկ ռուսաստանաբնակ հայտնի հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանը «Ձայնի իրավունքից» ճանաչվել է լավագույն հաղորդավար: Լավագույնն են ճանաչվել նաև Օլգա Սկաբեևան և Եվգենի Պոպովը «60 րոպեից»: Լավագույն զվարճային հաղորդում է ճանաչվել «Ռոսսիա 1»-ի «Կապույտ թռչունը», իսկ զվարճային ծրագրի լավագույն հաղորդավար է ճանաչվել Մաքսիմ Գալկինը «Բոլորից լավը» հաղորդման համար, գրում է ՏԱՍՍ-ը: Հավակնորդների թվում ևս 2 հայկական ազգանուն կար: «Հեռուստատեսային ֆիլմի/սերիալի ռեժիսոր» անվանակարգում եզրափակչում էր հայտնվել Կարեն Շախնազարովը «Աննա Կարենինա» ֆիլմի համար, իսկ լավագույն պրոդյուսերի տիտղոսին էր հավակնում Ալեքսանդր Ակոպովը «Եկատերինա. Վերելք» ֆիլմի համար: Սակայն նրանք չարժանացան պարգևների: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |