Ստամբուլում վերսկսվել է Հրանտ Դինքի գործով դատավարությունը11 փետրվարի 2008 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին Ստամբուլում սկսվել է Բեշիկթաշի շրջանի քրեական դատարանի երրորդ նիստը հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով: Դատավարության ընթացքում Թուրքիայում առաջին անգամ այն տեսագրվում եւ ձայնագրվում է: Գործընթացին հետեւելու համար Ստամբուլ է ժամանել Մարդու իրավունքների միջազգային դաշնության պատվիրակությունը գլխավոր քարտուղար Ֆլորենս Բելիվյերի գլխավորությամբ: Դատական նիստին մասնակցել է նաեւ Դինքի ընտանիքը իր փաստաբանների, թուրքական խորհրդարանի պատգամավորների հետ: Նիստում հրապարակվել են Յասին Հայալի եւ Էրհան Թունջելիի հայտարարությունները, հաղորդում է «Սաբահը»: Ընդամենը դատապարտյալների աթոռին նստած են 19 կասկածյալներ: Պետական մեղադրանքը պահանջում է դատապարտել սպանության կազմակերպիչներին ու կատարողներին ցմահ բանտարկության, իսկ մեղսակից անձանց` 18-24 տարվա ազատազրկման ըստ Թուրքիայի ՔՕ «Մասնակցություն ահաբեկչական կազմակերպության գործունեությանը», «Սպանության կատարում», «Հրազենի ապօրինի առկայություն», «Պայթուցիկ նյութերի պատրաստաում, պահպանում եւ կիրառում», «Ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք»: Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին Տրաբզոնից ազգայնական Օգյուն Սամաստի ձեռքով: Առաջին երկու դատավարությունները տեղի ունեցան 2007 թվականին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |