«Ռեալը» մտադիր չէ բարձրացնել Ռոնալդուի աշխատավարձը![]() 4 հոկտեմբերի 2017 - 17:04 AMT PanARMENIAN.Net - «Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ վերանայել Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիրը և չի բարձրացնի պորտուգալացի ֆուտբոլիստի աշխատավարձը, առնվազն առաջիկա ամիսներին: Ռոնալդուի գործող պայմանագիրը ավարտվում է 2021-ի հունիսին, որի ավարտին հարձակվողն արդեն 30 տարեկան կլինի, գրում է football.ua-ն: Ավելի վաղ Ռոնալդուն պորտուգալական ԶԼՄ-ների միջոցով հայտարարել էր, որ կարող է հեռանալ «Ռեալից»: Ռոնալդուն պահանջել էր, որ իր աշխատավարձը գրեթե կրկնապատկեն՝ տարեկան 25 մլն եվրոյից հասցնելով 40 մլն եվրոյի: Պորտուգալացին ցանկանում է ստանալ այնքան, որքան ստանում են Լիոնել Մեսսին «Բարսելոնայում» և Նեյմարը «ՊՍԺ»-ում, այսինքն՝ տարեկան 30-40 մլն եվրո հարկերը մուծելուց հետո, Ներկա դրությամբ Ռոնալդուի մաքուր աշխատավարձը կազմում է 21 մլն եվրո: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |