Աժ-ն վավերացրել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը 5 հոկտեմբերի 2017 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովում ձայների մեծամասնությամբ՝ 87 «կողմ», 7 «դեմ» հարաբերակցությամբ, ընդունվել է ՀՀ զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ փաստաթղթի, հայ-ռուսական միացյալ զորքերի կազմը որոշում են լիազոր մարմինները, որն, ըստ համաձայնագրի, երկու երկրների Պաշտպանության նախարարություններն են: Լիազորված մարմինները, ռազմաքաղաքական իրավիճակի համապատասխան վերլուծության և համաձայնեցված եզրահանգումների հիման վրա, հաշվի առնելով հնարավոր սպառնալիքների ուղղվածությունը և զորքերի կիրառման ընդհանուր մտահաղացումը, տալիս են իրավիճակի գնահատականը, հայտնում է Aysor.am-ը։ Ըստ փաստաթղթի՝ միացյալ խմբավորման հրամանատարին նշանակում և ազատում է ՀՀ ԶՈւ գերագույն-գլխավոր հրամանատարը՝ համաձայնեցնելով ՌԴ ԶՈւ գերագույն-գլխավոր հրամանատարի հետ: Խաղաղ պայմաններում խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակաշրջանում՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ կողմերի զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ԱԺ-ում հայտաարրել էր, որ հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրն Արցախի տարածքին չի վերաբերում: Նա հավելել է, որ համաձայնագիրը նախատեսված է միայն Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիայի կամ ռազմական գործողությունների կիրառման դեպքում: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |