Հայ խաղային դիզայների ստեղծած Inmates սարսափ-խաղը պատրաստ է (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Steam խաղային հարթակում կկայանա հայ ծրագրավորող Դավիթ Անդրեասյանի ստեղծած Inmates խաղի շնորհանդեսը: Սարսափ-խաղի ժանրում ստեղծված Inmates-ը գեյմերներին կառաջարկի անցնել խաղը գլխավոր հերոսի` Ջոնաթանի անունից, որն արթնանում է բանտում՝ տեղյակ չլինելով, ինչպես է հայտնվել այնտեղ, ու պիտի բացահայտի գաղտնիքը` հաղորդակցվելովշրջակայքի հետ ու գլուխկոտրուկներ լուծելով: Inmates-ը վաճառվելու է Steam հարթակի խանութում $9.99-ով, խաղային ընդհանուր ժամանակը կազմում է մոտ 3-4 ժամ: Անդրեասյանը PanARMENIAN.Net ին պատմեց, որ նախկինում գրել է նովելներ, որոնցից մեկն ընտրելով, ադապտացրել խաղի համար: Աշխատանքի ժամանակ ոգեշնչման աղբյուրներն էին Սթենլի Կուբրիկի 1980-ի «Փայլատակում» ու Մարտին Սքորսեզեի 2010-ի «Անիծյալների կղզի» ֆիլմերը, խաղերից` Play Station 1-2-ի համար նախատեսված Silent Hill-երի շարքը, Զիգմունդ Ֆրեյդի ու Կարլ Յունգի աշխատանքները: Խաղի ստեղծման աշխատանքները տևել են մոտ 2 տարի 3 ամիս: Հիմնական աշխատանքը Անդրեասյանըկատարել է իր ուժերով, ընկերներն օգնել են երաժշտության ու ձայնային ուղեկցման հարցերում: Անդրեասյանը նշեց նաև, որ նոր խաղերի գաղափարներ ունի, սակայն դեռ չի կողմնորոշվել, թե որի վրա է աշխատելու հետագայում: Նրա խոսքով, շատ բան կախված է Inmates-ի վաճառքի ծավալից, քանի որ մեծ նախագծերը գումարային մեծ ներդրումներ են պահանջում ու լավ մասնագետների թիմ: Ամեն դեպքում, արդեն որոշել է, որ ապագայում հիմնական շեշտը դնելու է պատմության վրա, լսարանն էլ պատմական հիմքեր ունեցող խաղերի սիրահարներն են լինելու: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |