ՄԱԿ-ը երախտապարտ է Հայաստանից՝ մեծ թվով փախստականներ ընդունելու համար 5 հոկտեմբերի 2017 - 14:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պատրաստակամ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի գրասենյակի հետ` տեղահանված անձանց կարիքները հոգալու և փախստականներին ու ապաստան հայցողներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։ Այդ մասին ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեի 68-րդ նստաշրջանում հայտարարել է հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Նա հավելել է, որ Հայաստանը, ապաստան տրամադրելով մոտ 22.000 փախստականի, բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդն է Եվրոպայում` Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում: ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ, ի լրումն Հայաստանի իշխանությունների ջանքերի, անհրաժեշտ է միջազգային հանրության և դոնոր կազմակերպությունների աջակցությունը։ Արձագանքելով ՀՀ պատվիրակության ելույթին՝ Բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդին երախտագիտություն է հայտնել Սիրիայից մեծ թվով փախստականներ ընդունելու համար: Փախստականների ընդունման և ինտեգրման հարցում ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ իշխանությունների սերտ համագործակցությունը։ Փոխնախարարն անդրադարձել է Ադրբեջանից գաղթած հայ փախստականների խնդրին, ովքեր Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով ստիպված էին լքել իրենց տները՝ դառնալով փախստականներ։ Նախարարի տեղակալը դատապարտել է նաև նախորդ տարվա ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, որն ուղեկցվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով: ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի նորանշանակ գործադիր քարտուղար Օլգա Ալգաերովայի հետ։ Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց Հայաստանի և ՄԱԿ Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի միջև կայուն համագործակցության մակարդակը և մի շարք ծրագրերի հաջող ընթացքը։ Աշոտ Հովակիմյանը նշեց, որ Հայաստանն ակտիվ քայլեր է ձեռնարկում երկրի զարգացման հետագա ընթացքը Կայուն զարգացման նպատակների օրակարգին համապատասխանեցնելու հարցում։ Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ նաև ՄԱԿ փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի՝ Գործողությունների հարցերով տեղակալ Ջորջ Վիլյամ Օկոթ-Օբբոյի հետ, որի հետ քննարկվեցին Հայաստանի կողմից փախստականների ընդունման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքում նրանց ինտեգրմանն առնչվող մի շարք հարցեր։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |