Էդուարդ Իլոյանի ընկերությունը ռուսական նոր հեռուստաալիք կստեղծի![]() 5 հոկտեմբերի 2017 - 14:24 AMT PanARMENIAN.Net - ՌԴ խոշորագույն «Գազպրոմ-մեդիա» մեդիահոլդինգը ժամանցայիննորհեռուստաալիք է բացում, որը կկոչվի «Սուպեր»: «Դա դաշնային հեռուստաալիք է, որը կսկսի աշխատանքը 2018-ի հունվարի 1-ին»,-գրում է «Վեդոմոստին» սեփական աղբյուրների վրա հղումով: Ըստ պարբերականի, ալիքը կստեղծի Yellow, Black and White պրոդյուսերական ընկերությունը, որի գլխավոր պրոդյուսերն է Ռուսաստանի Ժողովրդների բարեկամության համալսարանի ՈւՀԱ հավաքական թիմի հիմնադիր և տնօրեն Էդուարդ Իլոյանը: Yellow, Black and White պրոդյուսերական ընկերությունը հիմնադրվել է 2006-ին և զբաղվում է «Գազպրոմ-մեդիա» խմբի մեջ մտնող հեռուստաալիքների համար զվարճային հեռուստանախագծերի և սերիալների արտադրությամբ: Yellow, Black and White-ը այնպիսի հայտնի սերիալներ է նկարահանել, ինչպիսիք են, օրինակ, «Խոհանոցը», «Լեոն հյուրանոցը», «Վերջին Մագիկյանը»: «Գազպրոմ-մեդիան» համարվում է առաջատար դիվերսիֆիկացված մեդիահոլդինգը Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում: «Զվարճային հեռուստատեսություն» ընկերության գլխավոր տնօրենն Արթուր Ջանիբեկյանն է, հոլդինգում «Կինո և հեռուստատեսություն» բիզնես ուղղությունը գլխավորում է Ռաֆայել Մինասբեկյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |