Պետությունը կաջակցի կաթիլային ոռոգման համակարգերի արտադրությանը 5 հոկտեմբերի 2017 - 14:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը կաջակցի Հայաստանում կաթիլային ոռոգման համար նախատեսված խողովակների արտադրությանը: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության հոկտեմբերի 5-ի նիստում: Ներդրումային ծրագրի շրջանակում «Նյուպլաստ» ՓԲԸ-ին թույլատրվել է օգտվել տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության մեջ: Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է 3 մլրդ դրամի ներդրում, 1,1 մլրդ ՀՀ դրամի էլ նախատեսվում է։ Ընկերությունը նախատեսվում է ստեղծել 25 նոր աշխատատեղ՝ 200 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը կկազմի 2 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է ՀՀ-ում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հողը կաթիլային մեթոդով ոռոգելու համակարգ ներդնողներին կտրամադրվեն տարեկան 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով վարկեր: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |