Մարզպետարանները զբոսաշրջության զարգացման բաժիններ կունենան![]() 5 հոկտեմբերի 2017 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Մարզպետարանները զբոսաշրջության զարգացման բաժիններ կունենան: Կառավարության հոկտեմբերի 5-ի նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է ՀՀ մարզպետարանների աշխատակազմերում (բացառությամբ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի) զբոսաշրջության զարգացման ուղղությամբ գործառույթներ իրականացնող բաժինների ձևավորման անհրաժեշտության վերաբերյալ օրենքի նախագիծը: «Փոփոխոխոթյան իմաստն այն է, որ մարզերի ռազմավարությունների ընդունումից հետո, որտեղ ուղղակիորեն ֆիքսվում է, որ բոլոր մարզերի համար գերակա ուղղություն է դառնում զբոսաշրջությունը, մենք առաջարկում ենք, որպեսզի մարզպետարանի կառուցվածքում փոփոխություն իրականացվի և համապատասխան վարչությունը, որը ծրագրերի կազմման և վերլուծության բաժինն է, ունենա զբոսաշրջություն բառն իր անվանման մեջ», - ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։ «Մենք ոչ միայն դեկորատիվ անվանումն ենք փոփոխում, մենք նաև բաղադրիչն ենք փոփոխում այդ վարչության, չէ՞», - հետաքրքրվել է վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Միանշանակ, պարոն վարչապետ, դուք չլսեցիք, մենք նշեցինք, որ ռազմավարությունում, քանի որ բոլորի համար ամրագրված է զբոսաշրութունը որպես գերակա ուղղություն, պարտադիր մտցնելու ենք», - պարզաբանել է Լոքյանը։ ![]() ![]() «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |