Bellingcat. Նախիջևանի ռազմականացման սպառնալիքը Հայաստանի համար 6 հոկտեմբերի 2017 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Bellingcat միջազգային հետազոտական խումբը հրապարակել է վերլուծություն` Նախիջևանում Ադրբեջանական սպառազինության կուտակման ու Հայաստանի համար տարածաշրջանի ռազմականացման ռիսկերի մասին։ Աղբյուրը նշում է, 2012-ից հետո Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական շինարարություն է իրականացնում Նախիջևանում՝ ինժեներական աշխատանքներ կատարելով, տանկեր, օդուժ, ՀՕՊ ուժեր ու հրետանի տեղակայելով։ Նույնիսկ առանց ուղղակիորեն բախումներին ներգրավելու, Նախիջևանի ուղղությունը կաշկանդելու է հայկական ուժերին, նրանց մի մասը Ղարաբաղից հեռու պահելով։ Տեսականորեն էքսկլավի դերը կարող է փոխել բալանսը հօգուտ Ադրբեջանի։ Ինչևէ, Հայաստանն առավելություն ունի շնորհիվ Նախիջևանի՝ Ադրբեջանից առանձնացված լինելուն։ Ադրբեջանի հիմնական թիրախը կարող են լինել ռազմավարական նշանակության օբյեկտները ՀՀ տարածքում։ Դրանք են Ս300 զենիթահրթիռային համակերգերը, որոնք պաշտպանում են Ղարաբաղի երկինքն ու կաշկանդում են Նախիջևանի ավիացիան, ճանապարհները, որոնք գտնվում են Ադրբեջանի հրետանու թիրախում, ու Երևանը։ Թեև վերջինիս հարվածը հղի է Ադրբեջանի համար ծանր հետևանքներով, հայ զինվորականները պետք է հաշվի առնեն նման սցենարը։ Հայաստանի հարավում կամ տեղակայված Ս300ՊՍ համակարգերի ոչնչացման փորձը կարող է լայնամասշտաբ պատերազմի սկիզբ դառնալ։ Ադրբեջանական օդուժն առավելություն կստանա այդ դեպքում։ Հայերին անհրաժեշտ է կատարելագործել Ս-300-ների տեղակայման վայրի արագ փոփոխման հմտությունները (տեխնիկապես դա հնարավոր է անել 30 րոպեում)։ Սակայն հայերի կողմից է նաև ռելիեֆը՝ մինչև 1800 մ բարձրությամբ լեռները բարդացնում են Ադրբեջանի գործողությունները։ Հայկական կողմը նաև լավ դիրքեր է զբաղեցնում, որոնք թույլ կտան կրակ վարել Նախիջևանի ուղղությամբ․ դրանց մի մասը հայերը զբաղեցրել էին 2014-ին, մեկ գիշերում անսպասելի գործողություն իրականացնելով։ Նախիջևանի սպառազինումը զարմանալի չէ՝ հաշվի առնելով տարածաշրջանում ռազմավարական շահերի բազմակի փոփոխությունները, ներառյալ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ավելի ու ավելի սերտ դարձող հարաբերությունները: Այդ պատճառով հնարավոր է, որ որևէ գերտերություն փոխել է իր դիրքորոշումը Նախիջևանի կարգավիճակի վերաբերյալ՝ աշխարհաքաղաքական թույլտվություն տալով Ադրբեջանին ապագայում հակամարտություն սկսելու և ավելի մեծ ազատություն տրամադրելով տարածաշրջանը ռազմականացնելու հարցում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |