Բրազիլիայի օլիմպիական կոմիտեի ղեկավարը ձերբակալվել է

Բրազիլիայի օլիմպիական կոմիտեի ղեկավարը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Բրազիլիայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Կառլոս Արթուր Նուզմանը ձերբակալվել է Օլիմպիադա-2016-ի ընդունող երկրի ընտրության ժամանակ ՄՕԿ-ի ձայները կաշառելու մեղադրանքով:

Սեպտեմբերին Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանությունը խուզարկություններ էր անցկացրել Նուզմանի տանը գործի քննության շրջանակում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նուզմանի հետ միասին ձերբակալվել է նաև Բրազիլիայի օլիմպիական կոմիտեի նախկին տնօրեն Լեոնարդո Գրիները:

Ենթադրվում է, որ Նուզմանը կամուրջ է եղել Ռիո դե Ժանեյրո նահանգի նախկին նահանգապետ Սերխիո Կաբրալի միջև, որը դատապարտված է 14 տարվա ազատազրկման կոռուպցիայի և փողերի լվացման համար, և ՄՕԿ անդամների միջև:

Ավելի վաղ բրազիլական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՄՕԿ-ը մինչ մրցումների մեկնարկը տեղեկություններ էր ստացել, որ հնարավոր է, որ Ռիո դե Ժանեյրոն ստացել է 2016-ի Օլիմպիադան անցկացնելու իրավունքն ապօրինի ճանապարհով, սակայն ներքին հետաքննություն կասկածյալների մասով չի անցկացվել

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---