Էրդողան. Թուրքական զորքերը կմտնեն սիրիական Իդլիբ 5 հոկտեմբերի 2017 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքական զորքերը կմտնեն Իդլիբ: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա հավելել է, որ թուրք զինծառայողները կտեղակայվեն սիրիական Իդլիբում Սիրիայում հակամարտության կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում: «Մենք բաշխել ենք շրջանները՝ թե ով և որտեղ պետք է դիտորդներ տեղակայի: Մեր զինվորականները կլինեն Իդլիբի ներսում, իսկ ռուսական զորքերը՝ դրսում»,-ասել է Էրդողանը թուրք լրագրողներին ինքնաթիռում՝ Իրան կատարած պաշտոնական այցից տուն վերադառնալիս, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2017-ի մայիսին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Աստանայում կայացված որոշումը Սիրիայում խաղաղ կարգավորման և անվտանգության գոտիների ստեղծման վերաբերյալ: Ըստ փաստաթղթի, «ապասրացման գոտիներ» է առաջարկվում ստեղծել Իդլիբ գավառում՝ Հոմսից դեպի արևելք և Սիրիայի հարավում: Այդ գոտիների ներսում կարգելվի ցանկացած տիպի զենքի կիրառումը, պայմաններ կստեղծվեն հումանիտար կազմակերպությունների գործունեության համար, միջոցներ կձեռնարկվեն սոցիալական ենթակառուցվածքների հիմնական օբյեկտների վերականգնման համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |