Ավելի քան 1 մլն դոլար՝ Թալիշի վերականգնմանը «Հայաստան» հիմնադրամից

Ավելի քան 1 մլն դոլար՝ Թալիշի վերականգնմանը «Հայաստան» հիմնադրամից

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը, բարերար Անդրանիկ Պաղտասարեանի աջակցությամբ, 541.331.200 դրամ (ավելի քան 1 մլն դոլար) է ներդրել 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից ամենաշատ տուժած գյուղի` Թալիշի զարգացման նպատակով:

Գումարը կուղղվի գյուղապետարանի, բուժկետի և ակումբի, հանդիսությունների տան շենքի վերակառուցմանը, գյուղապետարանի և հանդիսությունների սրահի շենքերի տարածքի բարեկարգմանը, 18 տան վերակառուցմանը և վերանորոգմանը, ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Նմանատիպ ծրագրեր իրականացվել են նաև Մարտակերտի շրջանում, վերակառուցվել են բազմաթիվ բնակելի տներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---