«ՊՍԺ»-ն կարող է վաճառել Կավանիին![]() 6 հոկտեմբերի 2017 - 11:30 AMT PanARMENIAN.Net - «ՊՍԺ»-ն կարող է վաճառել Էդինսոն Կավանիին՝ ակումբը մտադիր է հրավիրել «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին: Չիլիացու տրանսֆերը կարող է տեղի ունենալ արդեն ձմռանը: Սանչեսը հրաժարվել է երկարացնել պայմանագիրն «Արսենալի» հետ, որն ավարտվում է 2018-ի ամռանը: Ուրագվայցի Կավանիի տրանսֆերն օգտակար կարող է լինել նրա բարձր տրանսֆերային արժեքի պատճառով, քանի որ կհատուցի Սանչեսի տեղափոխման համար վճարվելիք գումարը, ինչպես նաև ակումբի կոլեկտիվում մթնոլորտի բարելավման տեսակետից, գրում է evrosport-ը Le Parisien-ի վրա հղումով: «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբում սկանդալ էր ծագել՝ վիճել էին ակումբի 2 առաջատարներ բրազիլացի Նեյմարն ու ուրուգվայցի Էդինսոն Կավանին: Ֆուտբոլիստները վիճել են 11-մետրանոցի համար: «Լիոնի» հետ խաղում բրազիլացին մտադիր էր իրացնել 11-մետրանոցը, սակայն Կավանին, որը «ՊՍԺ»-ի հաստիքային 11-մետրանոց իրացնողն է, ինքն է իրացրել ու չի հասել հաջողության: Հանդերձարանում վեճ է առաջացել, որը ծեծկռտուքի չի վերաճել միայն թիմի ավագ Տիագո Սիլվեի շնորհիվ: Սեպտեմբերի 21-ին Էմերին հայտարարել է, որ ուրուգվայցի հարձակվողը կմնա թիմում որպես հաստիքային 11-մետրանոցներ իրացնող: Նեյմարը խնդրել էր վաճառել Կավանիին: Ըստ աղբյուրի, Սանչեսը ընտրելու է «ՊՍԺ»-ի և «Մանչեսթեր Սիթիի» միջև և պատրաստ է տեղափոխվել Փարիզ, քանի որ այդ թիմում է խաղում իր ընկեր Նեյմարը: Հարձակվողների տրանսֆերները գնահատվում են 402 մլն եվրո: Ընթերցեք նաև.Կավանին՝ Նեյմարի հետ վեճի մասին. Հիմա ամեն ինչ հանդարտ է ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |