Գյումրիի դոմիկում ապրող 32-րդ ընտանիքը տուն է ստացել![]() 6 հոկտեմբերի 2017 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի դոմիկում ապրող 32-րդ ընտանիքը տուն է ստացել: Հակոբյանների ընտանիքը դոմիկում ապրում է արդեն 21 տարի։ Ընտանիքի մայրը՝ Արմենուհի Հակոբյանը, ամուսնալուծված է և աշխատում է մանկապարտեզում, որպես դաստիարակի օգնական: Ավագ տղան՝ Արամը, սովորում է քոլեջի խոհարարական բաժնում, իսկ փոքրը՝ Արթուրը, զբաղվել է սպորտով, բռնցքամարտիկ է, ունի մեդալներ: Երկու տղաներն էլ հիվանդության պատճառով ազատվել են բանակից: «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Ամերիկայում գործող «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության աջակցությամբ, ընտանիքին անակնկալ էր պատրաստել՝ սեփական բնակարան Մուշթաղամասում, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։ Հակոբյանների ընտանիքը 32-րդ ընտանիքն է Գյումրիում, որ դոմիկից տուն է տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամը Գյումրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014-ից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |