Ներդրողներն արտադրություն և ժամանցային ծառայություններ են ուզում ստեղծել «Մեղրի» ԱՏԳ-ում![]() 6 հոկտեմբերի 2017 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Օտարերկրյա ներդրողները ցանկանում են մուտք գործել «Մեղրի» ազատ տնտեսական գոտի: Այդ մասին հայտնի է դարձել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հանդիպմանը Արա Աբրահամյանի և օտարերկրյա ներդրողների հետ։ Ներդրողները նախարարին հայտնել են, որ հետաքրքրված են՝ գործունեություն ծավալելու «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։ Ներդրողները պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարելու երկու ուղղություններով` արտադրական ձեռնարկություն և ժամանցային ծառայություններ։ Ներդրողները նշել են, որ հետազոտություն կատարելով ստեղծվող ԱՏԳ-ի վերաբերյալ եզրահանգել են, որ այն շատ գրավիչ է ներդրումներ կատարելու տեսանկյունից։ Սուրեն Կարայանը գործարարների խնդրանքով ներկայացրել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտում բացվող հնարավորությունները բիզնեսի համար։ Նախարարը անդրադարձել է նաև «Արազ» իրանական ԱՏԳ-ի հետ համագործակցության հեռանկարներին, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Գործարարների խոսքով՝ հայկական ազատ տնտեսական գոտին կարող է որպես միջանցք հանդես գալ Իրանի, ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |