Վեհափառն ու Իրանի պաշտոնյան քննարկել են մշակույթն ու ահաբեկչությունները![]() 6 հոկտեմբերի 2017 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանատան պատվիրակությանը` գլխավորությամբ Իրանի Իսլամական կապերի և մշակույթի կազմակերպության միջազգային գծով տեղակալ Աբբաս Խամեյարի: Աբբաս Խամեյարը ներկայացրել է դեսպանատան մշակույթի նորանշանակ տնօրեն Խեյեդ Մուհամմադ Ռեզա Հեյդարին: Հանդիպմանը Վեհափառ հայրապետին հրաժեշտ է տվել իր առաքելությունն ավարտող տնօրեն Մաջիդ Մեշքին: Զրույցի ընթացքում կարևորվել է մշակույթների և կրոնների միջև երկխոսության խթանումը, ինչը նպաստում է ժողովուրդների փոխճանաչողությանը և համերաշխության, հանդուրժողականության ու խաղաղ համակեցության մթնոլորտի ձևավորմանը: Զրուցակիցները հաստատել են, որ կրոնները խաղաղասիրական առաքելություն ունեն` դատապարտելի նկատելով ծայրահեղական ուժերի կողմից կրոնի շահարկումները և կրոնական քողի ներքո աշխարհում տեղ գտնող բռնություններն ու ահաբեկչությունները: Նորին սրբությունը գուհունակությամբ է անդրադարձել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում արձանագրված սերտ համագործակցությանը: Գարեգին Երկրորդը մասնավորապես խոսել է մշակույթի կենտրոնի հետ Մայր աթոռի սերտ կապերի և համատեղ իրականացրած միջոցառումների մասին` այդ կապակցությամբ իր գնահատանքը փոխանցելով Մեշքիին և հույս հայտնելով, որ գործակցությունը մշակույթի կենտրոնի հետ կշարունակվի: Այս առնչությամբ Վեհափառ հայրապետն ընդգծել է Մայր աթոռի պատրաստակամությունը` շարունակելու սատարել կրոնական երկխսությանը և ակտիվ մասնակցություն բերել այդ գործընթացում: Աբբաս Խամեյարը, իբրև կրոնական համայնքների համերաշխ կեցության օրինակ, նշել է հայկական համայնքների առկայությունը Իրանում: Այս առիթով Նորին սրբությունն իր երախտագիտությունն է հայտնել ԻԻՀ իշխանություններին հայկական համայնքների և հոգևոր-մշակութային արժեքների հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար: Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշակույթի կենտրոնի նորանշանակ տնօրենին է մաղթել արգասաբեր գործունեություն Հայաստանում, հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը: Հանդիպմանը ներկա էր Մայր աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |