Ոստիկանություն. Անգղերի ապօրինի որսը կատարել է Յ. Պողոսյանը 2007-ին![]() 6 հոկտեմբերի 2017 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հայտարարել է, որ պարզել է Արմավիրի մարզում անգղերի որս կատարծ անձի ինքնությունը: Հոկտեմբերի 4-ին համացանցում Կարմիր գրքում գրանցված սպանված անգղերի հետ արված լուսանկարներ տարածվեցին, ինչը քննարկումների առարկա դարձավ և մեծ աղմուկ բարձրացրեց: Պարզվել էր նշված լուսանկարներում երեք անձանցից երկուսի ինքնությունը՝ Ա. Մկրտչյան և Յ. Պողոսյան: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով շնորհիվ պարզվել է, որ հիշյալ ապօրինի որսը 2007թ. Արմավիրի մարզում կատարել է 1972 թ. ծնված Յ. Պողոսյանը: Կատարվում է հետաքննություն: Սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում: ՀՀ-ում տարածված է խոշոր ժայռագոյացություններով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզ, Տավուշի մարզ, Լոռու մարզ: ԸՆթերցեք նաև.Սպանված անգղերի հետքերով. Գյուղապետն ասում է՝ չի մասնակցել, ոստիկանությունն էլ, որ 2013-ի դեպք է ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |