Պուտինի խորհրդական. ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցումը Երևանից է կախված![]() 6 հոկտեմբերի 2017 - 15:10 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցումը Երևանից է կախված: Այսպիսի հայտարարություն է արել եվրասիական ինտեգրման հարցերով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը Երևանում ընթացող Երևանում Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ և Եվրասիական գործընկերության 2-րդ միջազգային համաժողովների բացմանը: «ԵՏՄ-ն բաց է բոլոր մասնակիցների համար, սակայն տվյալ դեպքում որոշումը կախված է Հայաստանից, քանի որ, որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա »,-ասել է նա, հայտնում է Sputnik-Արմենիան: Հայաստանը, որպես ԵՏՄ անդամ, կարղ է օգտվել իր վետոյի իրավունքից: Ընդ որում, Գլազևը նշել է, որ այն հայտարարությունները, թե ԵՏՄ-ն փորձում է վերստեղծել ԽՍՀՄ-ը, հիմարություն են, որն առաջին անգամ ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա հավելել է, որ ԵՏՄ-ն զուտ տնտեսական միավորում է: Գլազևը նշել է, որ Միությունը չունի միասնական խորհրդարան և միասնական արժույթ: Ըստ նրա, միասնական կառավարության ձևավորում չի ենթադրվում՝ մեղադրանքների համար առիթ չկա: Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Կազմակերպությանն անդամակացում են նաև ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |