ՀՀ նախագահ. Արտահանումը ՀՀ-ից Իտալիա աճել է 21%-ով, իսկ զբոսաշրջիկների հոսքն այդ երկրից՝ 20%-ով![]() 6 հոկտեմբերի 2017 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Իտալիան ՀՀ կարևոր գործընկերներից է Եվրոպայում, նաև՝ առևտրատնտեսական հարաբերություններում, իտալացիների հետ համագործակցությունը բերում է կառավարման նոր մշակույթ՝ ժամանակակից, արդյունավետ կառավարման: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանի հետ հանդիպմանը: Դեսպանը զեկուցել է Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, զբոսաշրջությունը, կրթությունը և գիտությունը, սննդի արդյունաբերությունը և այլն, փոխգործակցության զարգացման ու խորացման, նաև վերջին շրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Նախագահն, իր հերթին, նշել է, թե ուրախալի է, որ վերջին երկու տարիների ընթացքում մեր առևտրաշրջանառությունն էապես աճել է. 2017 թվականի առաջին կիսամյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրեթե 26 տոկոսով աճել է առևտրաշրջանառությունը, իսկ արտահանումը Հայաստանից դեպի Իտալիա ավելացել է 21 տոկոսով: Իսկ սա խոսում է հենց այդ հարաբերություններում մեծ ներուժի մասին: «Մենք զգալի աշխատանք պետք է տանենք Իտալիայում ներկայացնելու մեր հնարավորությունները, մեր արտադրատեսակները: Ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել այդ ոլորտում թեթև արդյունաբերության հնարավորությունների վրա: Մենք երկրի ներսում, անշուշտ, մեծ ուշադրություն ենք դարձնում այդ ոլորտին, և ես խորապես համոզված եմ, որ ընդհանրապես մեր թեթև արդյունաբերությունը պետք է թռիչքային զարգացում ունենա: Ոչ միայն ծավալներն ենք ավելացնելու, այլ նաև ուշադրություն ենք դարձնելու տարբեր էտապներում նոր արտադրանք արտադրելուն: Իհարկե, մենք Հայաստանում չենք կարող բամբակ աճեցնել, բայց մնացած բոլոր պրոցեսներն ի վիճակի ենք իրականացնել և ունենք որոշակի ծրագրեր: Ես կարծում եմ, որ մենք պետք է իտալացի գործարարներին բացատրենք Հայաստանի հարաբերական, այլ երկրների հետ համեմատած, մրցակցային առավելությունները՝ նկատի ունեմ նաև Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունը: Իտալացիները շատ հմուտ գործարարներ են, նրանք գիտեն իրենց ապրանքները լավ վաճառել, և այս առումով կարծում եմ, որ Հայաստանը կարող են տեսնել նաև հարթակ այդ 170 միլիոնանոց շուկայում իրենց դիրքերը պահելու»,-ասել է նախագահը: Սերժ Սարգսյանը նաև հեռանկարային է համարում զբոսաշրջության ոլորտը: «Ճիշտ կազմակերպելու պարագայում, մենք կարող ենք այստեղ շատ մեծ թռիչք ապահովել, հատկապես, որ արդեն այս տարի զբոսաշրջիկների թիվն ավելացել է 20-ից ավելի տոկոսով: Մենք պետք է նաև հաշվի առնենք, որ զբոսաշրջությունը մի ոլորտ է, որի զարգացումը պահանջում է համալիր մոտեցում: Քիչ է միայն երկիրը հանրաճանաչ դարձնելը, քիչ է միայն ունենալ համապատասխան ենթակառուցվածքներ: Աշխարհում հիմա տուրիստական հոսքերը շատ հստակ կառավարվում են, և իտալացիներն այն գործարարներից են, ովքեր այդ կառավարման մեջ ունեն մեծ դերակատարություն: Այսինքն՝ պետք է համագործակցությունը նաև այս ուղղությամբ տանենք»,-ասել է նախագահը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Հայ-իտալական տնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման, հեռանկարային ոլորտներում համագործակցության զարգացման նպատակով Հանրապետության նախագահի կողմից շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին տրվել են մի շարք հանձնարարականներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |