Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոն 2017-ը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին 6 հոկտեմբերի 2017 - 16:04 AMT PanARMENIAN.Net - «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»ընկերությունը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը և Երևանի քաղաքապետարանն ազդարարել են «Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոն» նախագծի՝ Հայաստանի ամենակարևոր սպորտային իրադարձություններից մեկի մեկնարկը: Ավանդույթի համաձայն, հայաստանաբնակ և արտասահմանից ժամանած հազարավոր վազորդներ հոկտեմբերին կհավաքվեն Երևանում՝ իրենց ուժերը փորձելու 5, 10 և 21կմ երկարությամբ վազքուղիներում: «Կոկա-Կոլա բրենդի գործունեության հիմքում միասնականություն և երջանկություն տարածելն է: Կիսամարաթոնը հիանալի հնարավորություն է ոչ միայն վազելու մշակույթը խրախուդելու, այլև մարդկանց միավորելու, իրար աջակցելու, միասին տոնելու և լավ ժամանակ անցկացնելու համար: Այն նաև դրդում է մարդկանց բարձրացնել նպատակների նշաձողն ու հասնել դրանց: Այս ամենը համապատասխանում է մեր ընկերության արժեքներին, և մենք ուրախ ենք արդեն երկրորդ տարին անընդմեջ աջակցել այս նախագծին»,- ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը։
Կիսամարաթոնը բաց է թե պրոֆեսիոնալ, թե սիրողական վազորդների համար՝ անկախ փորձառության մակարդակից: Այն 4 տարբեր երկարությամբ վազքուղի ունի. 1 կմ՝ նախատեսված 7-12 տարեկան երեխաների համար, ինչպես նաև 5, 10 և 21 կմ երկարությամբ վազքուղիներ: Բացի հիմնական վազքից, «Երևան Կիսամարաթոն վազքի ակումբի» շրջանակում վազքի դաընթացներ են կազմակերպվում: Շաբաթական երեք անգամ անցկացվող մարզումները բաց են բոլորի համար և հարմար են խմբակային վարժանքի, ինչպես նաև պրոֆեսիոնալ մարզիչների կողմից խորհուրդներ ու ուղղորդումներ ստանալու համար: «Կոկա-Կոլա Երևան Կիսամարարաթոնը Հայաստանում առողջ ապրելակերպ և սպորտային տուրիզմ խթանելու կարևոր առաքելություն ունի՝ երկիրն այցելությունների և հայրենադարձության համար ավելի գրավիչ դարձնելով: Ամեն տարի Կիսամարաթոնը շարունակում է ամենատարբեր տարիքի մարդկանց ներգրավել՝ խրակուսելով առողջ ապրելակերպը և վազելու սովորությունը: Մեր նպատակն է Երևան Կիսամարաթոնն տարածաշրջանում ամենակարևոր սպորտային իրադարձությունը դարձնել: Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին, այդ թվում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությանն ու Երևանի քաղաքապետարանին, այս հիանալի նախաձեռնությանն աջակցելու համար» ասել է «Վերադարձ Հայաստան» Հիմնադրամի փոխտնօրեն, «Երևան Կիսամարաթոն» ծրագրի ղեկավար Անահիտ Ադամյանը:
5, 10 և 21 կմ երկարությամբ վազքուղիներում հաղթողներին տրվող դրամական պարգևներից բացի «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» հատուկ անակնկալ է պատրաստել 10 և 21կմ վազքուղիներում ամենաարագ հայաստանաբնակ տղամարդ և կին վազորդների համար: Ընկերությունը նրանցից յուրաքանչյուրին կապահովի մեկ տարվա բարձրակարգ «Bonaqua» ջրի պաշարով՝ 730լ: «Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոնն» ունի նաև բարեգործական բաղադրիչ. վազքին մասնակցելու են հաշմանդամ վազորդներ, որոնք մրցելու են 5 կմ վազքուղում: Բացի այդ Կիսամարաթոնի մասնակիցները հնարավորություն ունեն աջակցել «Դասավանդիր Հայաստան», «ՀԲԸՄ մանկական կրթական կենտրոններ», «Օրրան», «Բարի տնակ կենտրոն» բարեգործական ծրագրերին՝ գրանցման հայտերը լրացնելիս առցանց նվիրատվություն կատարելով: Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել www.yerevan21.am կայքում:
Կիսամարաթոնը հմտորեն կազմակերպված միջոցառում է, որը հավաստագրված է միջազգային մարաթոնների ասոցիացիայի կողմից և ունի միջազգային չափանիշներին համապատասխանող վազքուղի: Բացի «Կոկա-Կոլա Ընկերությունից», «Վերադարձ Հայաստան» հիմնադրամից և Երևանի քաղաքապետարանից, կազմակերպիչների թիմում են Կոնվերս բանկը՝ կիսամարաթոնի պաշտոնական բանկը, Tri-Club Yerevan տրիատլոնի ակումբը, Վազորդների հայաստանյան ակումբը և «ԲԱՐՐԻ», «ՇոփԻն» ընկերությունները: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |