ՌԴ աջակցությամբ կվերականգնվեն ՀԱԷԿ-ին կից ենթակառուցվածքները![]() 6 հոկտեմբերի 2017 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Ռուսական կողմի աջակցությամբ կվերականգնվեն ՀԱԷԿ-ին կից ենթակառուցվածքները: Այդ մասին ասվել է հոկտեմբերի 6-ին ՀԱԷԿ-ում տեղի է ունեցած հայ-ռուսական Համատեղ համակարգող հանձնախմբի հինգերորդ նիստում: Նիստն անցել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման միջոցառումների իրականացման շրջանակներում: Նիստը վարում էին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի համանախագահությամբ։ Նիստի մասնակիցները լսել են 2017թ. պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների կատարման հաշվետվությունը, անդրադարձել առաջիկա անելիքներին։ Քննարկվել են 2018թ. ընթացքում պլանավորված միջոցառումների, մասնավորապես սարքավորումների փոխարինման և արդիականացման համար նախատեսված մատակարարումների պլան-ժամանակացույցին վերաբերող հարցեր։ Ընդգծվել է, որ արդեն 2017-ի ընթացքում կսկսվի երկրորդ էներգաբլոկի տուրբինային (մեքենայական) արտադրամասի արդիականացման հիմնական սարքավորումների՝ տուրբոգեներատորի, բլոկային տրանսֆորմատորի մատակարարումը։ Նշվել է, որ ծրագրի իրականացման համար կվերականգնվեն ՀԱԷԿ-ին կից ենթակառուցվածքները: Մասնավորապես արդեն վերանորոգվել է երկաթգծի Արմավիր-Արշալույս հատվածը։ Պլանավորվել է մի շարք ենթակառուցվածքների վերականգնումը, կայանի տարածքում կկատարվեն նաև բարեկարգման աշխատանքներ: Ռուսական մասնագետների հաշվարկով, միայն 2018թ. ընթացքում Հայկական ԱԷԿ-ում աշխատանքների իրականացման համար կապալառու կազմակերպությունները կներգրավվեն ավելի քան 600 աշխատողներ: Համատեղ համակարգող հանձնախմբի նիստում քննարկվել են նաև ատոմային էներգետիկայի բնագավառում կադրերի պատրաստմանը վերաբերող հարցեր։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |