Ինյեստան երկարացրել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը մինչև կարիերայի ավարտը![]() 6 հոկտեմբերի 2017 - 16:33 AMT PanARMENIAN.Net - «Բարսելոնան» հայտարարել է, որ երկարացրել է թիմի ավագ Անդրես Ինյեստայի հետ պայմանագիրը: Արդյունքում կատալոնացի կիսապաշտպանը հայրենիքում կմնա մինչև կարիերայի ավարտը: Ինյեստայի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում էր 2018-ի ամռանը: Ինյեստան կստորագրի նոր պայմանագիրը հոկտեմբերի 6-ին, որից հետո մամուլի ասուլիս է նախատեսված ֆուտբոլիստի և թիմի նախագահ Խոսեփ Բարտոմեուի մասնակցությամբ, գրում է evrosport-ը: Անդրես Ինյեստան «Բարսելոնայի» կազմում է հանդես գալիս 2002-ից ի վեր: Կիսապաշտպանը 639 հանդիպման է մասնակցել և 55 գոլի հեղինակ դարձել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |