Նախարար. Ստենտավորման գինը կարող է նվազել մոտ 40%-ով![]() 6 հոկտեմբերի 2017 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում սրտի անոթների ստենտավորման վիրահատությունները օպտիմալացման արդյունքում կարող են նվազել մինչև 40%-ով: Այդ մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մամուլի ասուլիսում: «Գները կարող են մոտ 40%-ով նվազել մի շարք պայմանների առկայության դեպքում՝ եթե անձնակազմն ունենա ֆիքսված բարձր աշխատավարձ, և յուրաքանչյուր հիվանդանոցի համար ապահովվի ստենտավորման օրական 5 վիրահատություն»,-ասել է Ալթունյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: Նախարարը հավելել է, որ ստենտավորման գների նվազեցման շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին: Պետպատվերի շրջանակում չդեղապատված 1 ստենտի արժեքը 700.000 դրամ է, իսկ դեղապատ ստենտի դեպքում՝ 1,1 մլն դրամ: 2015-ի հունվարի 1-ից Հայաստանում գործող պետծրագրով պետպատվերի շրջանակում իրականացվում են սրտի ստենտավորման շտապ վիրահատություններ սրտի կաթվածից հետո: Վերջին 2 տարում այդ ծրագրով ստենտավորվել է ավելի քան 3000 հիվանդ: 2016-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի մի շարք բուժկենտրոններում սրտի ստենտավորման սակագները գրեթե կրկնակի նվազել են: Չնայած դրան՝ հարևան Վրաստանի համեմատ Հայաստանը շարունակում է ոչ մրցունակ լինել ստենտավորման հարցում, իսկ ՀՀ քաղաքացիները՝ վիրահատության համար գնում Վրաստան (թեև նման դեպքերում երկար ճամփորդությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ): Ընթերցեք նաև.Սրտացավ վերաբերմունքը.Ինչ արժե ստենտավորումը ՀՀ-ում ու Վրաստանում ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |