Լոնդոնում Հայաստանի եւ Ադրբեջանի պատգամավորների ծրագրված հանդիպման մասին Երեւանում ոչինչ չգիտեն

PanARMENIAN.Net - «Հայ պատգամավորները ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպման որեւէ հրավեր չեն ստացել»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է հայկական խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը, մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումները խորհրդարանականների հանդիպման մասին Լոնդոնում 2008 թվականի ապրիլին: Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ նման տեղեկատվություն չունի:



Նշենք, որ Միլլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Զիյաֆյաթ Ասկերովը հայտնել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի պատգամավորների հանդիպումը կայանալու է 2008 թվականի ապրիլին Լոնդոնում: Նրա խոսքերով, Միլլի Մեջլիսի պատգամավորները արդեն համաձայնվել են անցկացնել այդ հանդիպումը, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---