Եթե Հայաստանը դանդաղի, ապա «Հյուսիս-Հարավ» նախագիծը կարող է անցնել Ադրբեջանի տարածքով

PanARMENIAN.Net - «Հյուսիս-Հարավ» նախագիծը իրական եւ շատ արդիական է: Ամբողջ խնդիրը նրանում է` ով կլինի միջնորդը շահագրգիռ կողմերի միջեւ: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հաբեթ Մադոյանը: Նրա խոսքերով, եթե Հայաստանը դանդաղի, ապա նախագիծը կարող է անցնել Ադրբեջանի տարածքով, արդեն կատարվել է Ռուսաստան-Ադրբեջան-Իրան էներգահամակարգերի սինխրոնիզացիան:



«Հայաստանին այս նախագիծը մեծ առավելություններ է տալիս. առաջին հերթին, նա տարանցիկ երկիր է դառնում Ռուսաստանի (Եվրոպա) եւ արագ զարգացող ասիական շուկայի միջեւ: Իրանը` շատ հարուստ երկիր, շահագործելով իր բնական պաշարները, ստացված արդյունքը տնտեսության այլ բնագավառներում է ներդնում եւ, որպես կանոն, բարձր տեխնոլոգիական արտադրանքի մեծ պահանջարկ է առաջանում, որոնք նա կարող է միայն Եվրոպայից ներկրել, եւ այդ դեպքում միայն Հայաստանի տարածքով: Բացի այդ ճանապարհ է բացվում հայկական ապրանքների համար եւ դեպի Եվրոպա, եւ դեպի հարուստ Ասիա, այնպես որ այդ նախագծի շահերը մեզ համար շատ մեծ են: Հնարավոր է անգամ, որ Հայաստանի եւ Իրանի երկաթուղային ճանապարհն անցնի Ղարաբաղի տարածքով, այդպես ավելի էժան է: Այդ դեպքում Հայաստանը շատ ուժեղ խաղաթուղթ կունենա Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, իսկ նախագծի մասնակիցները արդեն շահագրգռված կլինեն, որ Հայաստանը պահի այն տարածքները, որոնցով անցնելու է այդ երթուղին»,- ընդգծել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---