Ռոնալդուն չկա լավագույն ֆուտբոլիստների Ռոնալդոյի ցանկում 7 հոկտեմբերի 2017 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի կրկնակի չեմպիոն բրազիլացի Ռոնալդոն հրաժարվել է ընդգրկել Մադրիդի «Ռեալի» հարձակվող և Պորտուգալիայի հավաքականի անդամ Կրիշտիանու Ռոնալդուին պատմության լավագույն ֆուտբոլիստների իր կազմած ցանկում: Այդ մասին ասվում է Esporte Interativo-ի Instagram-ի աքաունթում: Բրազիլացի հարձակվողի խորհրդանշական թիմում են՝ դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը (Իտալիա), պաշտպաններ Ռոբերտ Կառլոսը (Բրազիլիա), Պաոլո Մալդինին, Ֆաբիո Կանավարոն (երկուսն էլ՝ Իտալիա) և Կաֆուն (Բրազիլիա), կիսապաշտպաններ Զինեդին Զիդանը (Ֆրանսիա) և Անդրեա Պիրլոն (Իտալիա), հարձակվողներ Դիեգո Մարադոնան, Լիոնել Մեսսին (Արգենտինա), Պելեն և ինքը Ռոնալդոն (երկուսն էլ՝ Բրազիլիա), գրում է Lenta.ru-ն: Ռոնալդոն ավարտել է կարիերան 2011-ին: Նա հաղթել է 1994-ի և 2002-ի աշխարհի առաջնություններում, հարձակվող է եղել «Բարսելոնայի», «Ռեալի», «Ինտերի» և «Միլանի» կազմում: Բրազիլացին 2 անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»: Կրիշտիանու Ռոնալդուն 4 անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»: 2016-ի ամռանը նա դարձավ Եվրոպայի չեմպիոն: Այս տիտղոսն առաջինն էր Պորտուգալիայի հավաքականի համար միջազգային ասպարեզում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |