Nabucco-ն վերացնում է տարածաշրջանային էներգետիկ նախագծերին մասնակցելու Հայաստանի վերջին շանսը12 փետրվարի 2008 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Եթե ամեն դեպքում Nabucco նախագիծը հնարավոր դառնա կյանքի կոչել, ապա միայն իրանական գազի հաշվին: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հաբեթ Մադոյանը: Նրա խոսքերով, բանակցություններն այս հարցով արդեն գնում են եւ, ամենայն հավանականությամբ, հաջող ավարտ կունենան: «Իրանը ժամանակին ձգտում էր իր գազն արտահանել Հայաստանի տարածքով, սակայն չհաջողվեց դա անել: Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցով թույլ չտվեց Հայաստանին տարանցիկ երկիր դառնալ, իսկ այժմ այդ դերն է ցանկանում ստանձնել Թուրքիան: Եթե այն ժամանակ Ռուսաստանը վախենում էր կորցնել Արեւելքից Արեւմուտք գազի արտահանման վերահսկումը, ապա այժմ նա արդեն կորցնելու ոչինչ չունի. գազատարն անցնելու է իր համար ոչ այնքան բարեկամ երկրի տարածքով: Հետեւաբար, Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում կարող է փոխվել, եւ կարող են նորից խոսել հայ-իրանական գազատարի մասին` որպես Nabucco-ի այլընտրանք»,- գտնում է հայ փորձագետը: Իսկ եթե, նշել է Մադոյանը, Nabucco-ն շահագործման հանձնվի, ապա մեզ ոչինչ չի մնում. երկու գազատար մեկ աղբյուրի համար անիրական եւ անշահավետ է: «Եւ տնտեսական եւ քաղաքական տեսանկյունից, Nabucco-ն վերացնում է տարածաշրջանային էներգետիկ նախագծերին մասնակցելու Հայաստանի վերջին շանսը: Այդպիսով, Հայաստանի դերը տարածաշրջանային քաղաքական նախագծերում շատ կընկնի»,- ընդգծել է նա:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |